Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հետ ստանալ առողջության ապահավոգրության համար վճարված գումարը
Ծառայությունը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր աշխատում են միաժամանակ երկու հաստատությունում և երկու աշխատավայրում էլ աշխատավարձի չափը գերազանցում է 200,001 դրամը։ Այս դեպքում երկու աշխատավարձից էլ գանձվում է ապահովագրության վճարը, որը համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում հնարավոր է հետ ստանալ։
Ինչպե՞ս հայտ ներկայացնել
Ապահովագրության վճարի հետ վերադարձի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դաշտերը անհրաժեշտ տվյալներով։
Ներկայացվող պահանջները
Ապահովագրության վճարը կարող են հետ ստանալ այն քաղաքացիները, ովքեր աշխատում են միաժամանակ երկու ընկերություններում և երկու աշխատավայրում էլ աշխատավարձի չափը գերազանցում է 200,001 դրամը։
Ուշադրություն
Մեկ անգամ ներկայացված հայտը բավարար է ապահովագրական վճարի ավել կատարված վճարումները հետագա բոլոր դեպքերում վերադարձնելու համար:
Պահանջվող տվյալները
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները․
- անուն, ազգանուն, հայրանուն,
- էլեկտրոնային փոստի հասցե,
- հեռախոսահամար,
- հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտի համար) կամ այն չունենալու մասին տեղեկանք,
- բանկային հաշվեհամար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ապագովագրության վճարի վերադարձի հայտը հաստատվելու դեպքում գումարը փոխանցվում է հայտնը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենդրությանը
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի N 1 որոշում
Որոշումը հնարավոր է գտնել uhif.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003